38 համարի երթուղին աշխատանքը վերսկսեց նոր շարժակազմով

15.02.2021

Այսօր՝ վաղ առավոտից նոր շարժակազմով սկսեց աշխատել 38 համարի երթուղին։ Արդեն տևական ժամանակ է, ինչ սպասարկող ընկերության հրաժարվելու հետևանքով երթուղին չէր շահագործվում: Հաշվի առնելով տվյալ հատվածի տրանսպորտային խնդիրը՝ ուղեգծի շահագործումն իր վրա վերցրեց համայնքը: Այսուհետ 11 փոքր ավտոբուսով համալրված երթուղին կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից` Կենտրոնով մինչև «Երևանի ՋԷԿ» և հակառակ ուղղությամբ։

 

Հիշեցնենք, որ պետք է վճարել նստելիս և որ մետաղադրամի համար նախատեսված սարքն ընդունում է միայն 100 դրամանոցներ։

 

Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ավտոբուսի սրահը տեսահսկվում է:

 

Վարորդները հատուկ համազգեստով են, ինչպես նաև հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին։

Տեսանյութ

38 համարի երթուղին աշխատանքը վերսկսեց նոր շարժակազմով