«Ամանոր 2020» միջոցառումների բյուջեն ավելացվեց

06.12.2019

Մայրաքաղաքում արդեն մեկնարկել են Ամանորի նախապատրաստական աշխատանքները: Երևանն այս տարի կառանձնանա ինքնատիպ ձևավորմամբ ու հետաքրքիր ծրագրերով: Հերթական նիստում Երևանի ավագանու որոշմամբ 271,797.1 հազար դրամով ավելացվեցին «Ամանոր 2020» միջոցառումների համար Երևանի 2019թ. բյուջեի նպատակային հատկացումները: Գումարը տրամադրվել է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 14-ի համապատասխան որոշմամբ: Միջոցները կուղղվեն գեղարվեստական մասի ապահովմանը, ձայնային, լուսային, լեդ էկրանների վարձակալությանն ու սպասարկմանը, ժամանակավոր կոնստրուկցիաներով վերգետնյա անցումի պատրաստմանը, ձևավորմանը, դեկորացիաների, ինչպես նաև կրպակների պատրաստմանը, մոնտաժմանն ու ապամոնտաժմանը:

Ձեռք բերված գույքն, ի դեպ, կդառնա համայնքի սեփականությունը, որը հետագայում կօգտագործվի ըստ նպատակահարմարության: 

Լուսանկարներ

Տեսնել ավելին