Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառն այս տարի կբացվի դեկտեմբերի 10-ին

09.12.2016

Հարգելի համաքաղաքացիներ, 

տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17։00-ին Հյուսիսային պողոտայում տեղի կունենա Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանի և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվող տոնավաճառը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է։
Հատուկ պատրաստված ինքնատիպ 32 տաղավար-տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիք։
Տոնավաճառը կգործի մինչև 2017թ. հունվարի 6-ը, ամեն օր՝ ժամը 13։00-22։00-ը։
Ի դեպ, այս տարի տոնավաճառի բացման պատիվը վերապահվելու է օլիմպիական խաղերի չեմպիոն, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ