ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ապրիլի 13-ը՝ համաքաղաքային ծառատունկի օր

08.04.2019

Մայրաքաղաքի բակերում առկա վնասված գույքը (մանկական խաղահրապարակներ) վերականգնելու կամ փոխարինելու նպատակով կիրականացվեն գույքագրման աշխատանքներ: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ուսումնասիրել բոլոր բակերն ու ուշադրություն դարձնել հատկապես բնակիչների անվտանգության ապահովմանը: 

Սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները մայիսին կայցելեն զորամասեր՝ տեսակցելու իրենց որդիներին: Զեկուցվել է, որ ՀՀ ՊՆ հետ համատեղ նախապատրաստական աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է այցի ընթացքում զորամասերում կազմակերպել նաև մշակութային միջոցառումներ: Նախնական տվյալներով այցը տեղի կունենա մայիսի 17-ին։
Ապրիլի 13-ը մայրաքաղաքում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի օր: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել պատշաճ մակարդակով:
Կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքները կահավորել անհրաժեշտ նշաններով, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։
Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 15 արձանագրություն:
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը բարեկարգելու, մաքրելու, ինչպես նաև կանաչ գոտիները խնամելու նպատակով:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player