«Արագած» ճամբարում հանգստացող արաբկիրցի փոքրիկներին են այցելել վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն ու երեխաների ծնողները

30.06.2015

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին: Քաղաքապետի այս հանձնարարականի համատեքստում Հանքավանի «Արագած» ճամբարում ամառային հանգիստը վայելող 35 երեխաներին տեսակցելու էին եկել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը և երեխաների ծնողները, ովքեր նաև տեղում ծանոթացել են ճամբարում ստեղծված պայմաններին: Հրայր Անտոնյանը վստահեցրել է, որ երեխաներն այսուհետ ևս գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո, և նշել, որ ամեն ինչ արվել է՝ երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: 

Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 8-ը ճամբարներում կհանգստանա 425 երեխա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին