Արդիականացվել է Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորությունը

07.06.2021

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը: Տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն:

 

«Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները նախօրեին ավարտել են Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորության ցանցի արդիականացումը:


Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով:
Եվս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են:

Լուսանկարներ

Տեսնել ավելին