Առողջապահական քննարկում

18.01.2022
Առողջապահություն

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում պոլիկլինիկաների տնօրենների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է COVID-19 համավարակի օմիկրոն շտամի տարածվածությունը կանխելու և բուժումը կազմակերպելու գործընթացում առողջության առաջնային պահպանման օղակի առավել գործուն ներգրավումը:
Քննարկվել են նաև պատվաստումների արդյունավետության, պատվաստման երրորդ դեղաչափերի կիրառմանն առնչվող խնդիրները՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին և, մասնավորապես, բուժաշխատողներին:

Լուսանկարներ