Արյան դոնորի միջազգային օրվա արշավին է միացել և արյուն հանձնել Երևանի քաղաքապետը

15.06.2022

Հունիսի 14-ն աշխարհում նշվում է արյան դոնորի միջազգային օր: Ամեն տարի Հայաստանը ևս միանում է այս արշավին:

Այսօր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն են այցելել և արյուն հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը:
Նպատակն է՝ արյան և դրա արտադրանքների անհրաժեշտության մասին իրազեկումը:
Արյան դոնորների շնորհիվ, ովքեր կամավոր տրամադրում են իրենց արյունը, փրկվում են մարդկային կյանքեր:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին