ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Ավագանին հաստատել է Երևանի 2019թ. բյուջեն

25.12.2018

Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2019 թվականի բյուջեն: Համաձայն որոշման, բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 83 մլրդ 077 մլն 572.0 հազ. դրամի չափով` 2018-ի բյուջեով ի սկզբանե հաստատված 80 մլրդ 189 մլն 969.8 հազ. դրամի դիմաց: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 23 մլրդ 940 մլն 875.6 հազ. դրամ՝ 2018թ. նախատեսվածից 2 մլրդ 037 մլն 495.7 հազ. դրամով ավելի, իսկ 2017 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3 մլրդ 599 մլն 464.9 հազ. դրամով կամ շուրջ 17.7%-ով ավելի:
Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ բյուջեն կազմելիս հաշվի են առնվել Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա հնարավորությունները, ծրագրի առաջնահերթությունները, այս տարվա ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը: Հաշվի առնելով, որ 2019 թվականը, որպես առաջին տարի, նոր հնգամյա ծրագրի մեկնակետն է, մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու Երևանի տարածքային համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Բյուջետային առանձին ծախսերի վերաբերյալ Երևանի ավագանու անդամներն իրենց հարցերն են ուղղել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:
Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2019թ. փետրվարի 12-ին:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player