Ավարտին է մոտենում Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումը

11.05.2018

Երևանի 2800-ամյակին ընդառաջ իրականացվող Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգումն ավարտական փուլում է: Աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ: Երևանի քաղաքապետարանի և այգում գործունեություն ծավալող տնտեսվարողների միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն քաղաքապետարանը տրամադրում է անհրաժեշտ շինանյութը, իսկ աշխատանքներն իրականացվում են տնտեսվարողների կողմից:

Այգու բոլոր սալիկները փոխարինվել են նոր, ավելի բարձրորակ և դիմացկուններով: Նորոգվել և թարմացվել են բազալտե աստիճաններն ու թասակները: Անձրևաջրերի կուտակումները բացառելու նպատակով էլ փոխարինվել են խողովակաշարերը:
Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից վերանորոգվել և ներկվել են Երևանի 2750-ամյակին նվիրված շատրվանները: Որոշակի փոփոխության են ենթարկվել նաև ճեմուղիները. դրանց մակարդակը հավասարեցվել է, և տարածքն ավելի մատչելի է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին