Բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ՝ կանաչապատման նոր լուծումների մասին

01.10.2019

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ Խաչքարերի պուրակում բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել: Կանաչապատմամբ զբաղվող տարբեր ընկերություններ ներկայացրել են ինչպես բուսատեսակների մեծ ընտրանի, այնպես էլ՝ կանաչապատման դեկորատիվ լուծումներ: 

Ցուցահանդեսին քաղաքացիները հնարավորություն են ունեցել պատշգամբային կանաչապատման մասին անվճար խորհրդակտվություն ստանալու մասնագետներից:
Նշենք, որ այս տարի նախաատեսվում է անցկացնել «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Տեսանյութ

Բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ՝ կանաչապատման նոր լուծումների մասին