«Դուք էլ նույն զինվորներն եք». քաղաքապետ Մարությանն Արցախ է ճանապարհել շտապօգնության հերթական բրիգադները

30.09.2020

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության բրիգադներն այս օրերին ամբողջությամբ ներգրավված են Արցախում վիրավորված զինծառայողներին Երևան տեղափոխելու գործում: Հերթական բրիգադներին մինչ մեկնումը բարի ճանապարհ է մաղթել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Շտապբուժօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը տեղեկացրել է, որ այս օրերին Երևան է տեղափոխվել 234 հիվանդ:
«Չես կարող այն հպարտությունը չապրել, որ մեր ազգն այսպիսի տղաներ է ծնել: Դուք էլ նույն զինվորներն եք, ոչ մի տարբերություն չկա՝ նույն ճակատում, նույն վտանգի տակ կռվում եք, նաև գիտակցելով, որ ձեզանից է կախված իրենց կյանքը»,- նշել է քաղաքապետն ու ընդգծել, որ շատ կարևոր է նաև անել հնարավորը, որպեսզի Երևանում ևս շտապօգնության ծառայությունն աշխատի առանց խնդիրների:
Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով անձնվեր ու պատասխանատու առաքելության համար՝ քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունը շարունակելու է առաջնային օղակի զարգացմանն ու վերազինմանը միտված գործընթացը:

Տեսանյութ

«Դուք էլ նույն զինվորներն եք». քաղաքապետ Մարությանն Արցախ է ճանապարհել շտապօգնության հերթական բրիգադները
Տեսնել ավելին