«Ձեր կյանքի լավագույն տարիները դուք նվիրել եք աշխատանքին». Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը շնորհավորել է բուժաշխատողներին

12.05.2022

Աշխարհի մի շարք երկրներում մայիսի 12-ը նշում են որպես Բուժքույրերի միջազգային օր: Մասնագիտական օրվա առթիվ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հյուրընկալել է համայնքային մի շարք պոլիկլինիկաների աշխատակիցների:

Շնորհավորելով առաջնային օղակի նվիրյալներին՝ փոխքաղաքապետը շնորհակալություն է հայտնել ավելի քան 50 տարվա հոգատար, պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի համար:

Տեսանյութ

«Ձեր կյանքի լավագույն տարիները դուք նվիրել եք աշխատանքին». Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը շնորհավորել է բուժաշխատողներին