էկոակումբներ հիմնելու նախաձեռնությանը միանալու վերջնաժամկետը հունիսի 30-ն է

10.06.2021

Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կարող են դիմել էկոակումբներ հիմելու համար:

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2021թ. հունիսի 30-ը:


Նախաձեռնության հիմնական նպատակն է՝ նպաստել վտանգավոր թափոնների քաղաքային կառավարման բարելավմանը՝ Երևանի, Վարշավայի և Տիրանայի միջև համագործակցությամբ, ինչպես նաև խթանել փոխադարձ ուսուցումը, քաղաքացիների ավելի մեծ մասնակցությունը և վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ առկա լավագույն փորձի ներդրումը։


Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Լուսանկարներ