Էներգիայի շաբաթ՝ Երևանում. «Էներջի Սիթի» հաքաթոն

22.10.2021

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է 18-35 տարեկան նորարարներին, գործարար մտածողություն ունեցող ստեղծագործ մարդկանց, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներին, ինժեներներին, երիտասարդ գիտնականներին մասնակցելու Էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվող «Էներջի Սիթի» հաքաթոնին:

 

12-ժամյա հաքաթոնը հնարավորություն է ներկայացնելու Երևանի կայուն էներգետիկ զարգացման լուծումները։

 

Միջոցառման նպատակն է՝
 քաղաքում նախապես ընտրված թիրախային համարվող ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու նպատակով օպտիմալ և նորարար լուծումների առաջարկումը,
 համայնքային խնդիրների լուծման գործում երիտասարդների մասնակցության ապահովումը,
 նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորությունը,
 քաղաքային միջավայրի բարելավման միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:


Առանձնացված թիրախային ոլորտներն են՝

 քաղաքային կանաչ լուծումներ,

 «կանաչ» տրանսպորտ,
 էներգախնայողությունը՝ քաղաքային տնտեսությունում,
 վերականգնվող էներգիայի օգտագործումը քաղաքային տնտեսությունում,
 աղբի կառավարում,
 ՏՏ տեխնոլոգիաները՝ որպես կանաչ տնտեսության զարգացման գործիք:

 

Սահմանված ժամանակահատվածում մասնակիցները պետք է մշակեն կլիմայական մարտահրավերին առնչվող լուծումներ:
Լավագույն լուծումներ առաջարկած թիմերը հնարավորություն և աջակցություն կստանան՝ զարգացնելու իրենց գաղափարներն ու դրանք կիրառելու քաղաքում:
Մրցանակներ նախատեսվում են երկու անվանակարգերում՝ «Լավագույն լուծում», «Լավագույն նորարարական» լուծում:

 

Հաքաթոնը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում, ս.թ. հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչ երեկոյան 22:00-ն:

 

Մասնակիցները պետք է ներկայանան իրենց համակարգիչներով:
Հաքաթոնին մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

 

Լուսանկարներ