Ընթացքի մեջ են մայրաքաղաքի բակերի նկարազարդման աշխատանքները

08.08.2017

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման 2017 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Այս տարի նախատեսվում է նկարազարդել 240 բակ, որոնցից 90-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Գործընթացը մեկնարկել է մայիսին և կշարունակվի նաև աշնանը:

Հիշեցնենք, որ նկարազարդման աշխատանքներն իրականացվում են ջերմակայուն և ջրակայուն հատուկ ներկանյութերով, իսկ դրանց ընթացքն ամբողջությամբ վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին