Ընթերցանության մարաթոն՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

18.04.2017

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Հայկական ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացվել է ընթերացնության մարաթոն: Գրադարանի ամերիկյան կենտրոն բաժնի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հրավիրվածներն ընթերցել են հատվածներ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գրքից: 

Մարաթոնին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ Արամ Սուքիասյանն ինքն էլ մարաթոնի անմիջական մասնակից է դարձել և ընթերցել հատված ստեղծագործությունից:
Ի դեպ, ընթերացնության մարաթոնը հեռարձակվել է նաև առցանց:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին