«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ժամանակացույց

17.10.2018

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

«Երևան 2800» տոնական միջոցառումները կանցկացվեն հոկտեմբերի 21-ին: Միջոցառումների ցանկին և ժամանակացույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ կից նյութով:
Ի դեպ, նշենք, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:
Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00-ն, մուտքն էլ կլինի ազատ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ժամանակացույց