«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային զբոսանք՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների համար

30.03.2018

Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների ռազմակրթական հաստատությունների կուրսանտների միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցներին հետաքրքիր անակնկալ է մատուցվել: ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ նրանց համար կազմակերպել է զբոսանք՝ «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղով:

Կուրսանտները ծանոթացել են Երևանի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին, ինչպես նաև դրանց պատմությանը: Զբոսավարը պատասխանել է հյուրերի՝ մայրաքաղաքին վերաբերող հարցերին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով նմանատիպ սոցիալական նշանակության նախագծերն իրականացվում են ամբողջ տարվա ընթացքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին