«Երևան Սիթի Տուր» ծրագրի համար աշխատանքի են հրավիրվում տուրհամակարգողներ

15.08.2017

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների հետևյալ պահանջներով՝

- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ
- զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ։
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։
Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. օգոստոսի 24–ը:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին:
Հեռ.՝ /011/ 514-230; էլ.հասցե՝ tourism@yerevan.am

 

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին

Լուսանկարներ