Երևանը և Դոհան հռչակվել են քույր քաղաքներ

15.06.2022

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Կատարի Պետություն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Պաշտոնական հանդիպման ընթացքում, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ Երևանի և Դոհայի քաղաքապետարանների միջև կնքվել է քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին:


Այնուհետև Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ԿՊ մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ Աբդալազիզ Ալ-Սուբեյհի հետ, որի ընթացքում քննարկվել են հետագա գործակցությանն առնչվող հարցեր:

Լուսանկարներ