Երևանը պատրաստակամ է փոխգործակցել. հանդիպում չինական պատվիրակության հետ

08.10.2019

Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հանդիպել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող չինական Ծիաոճոու քաղաքի պատվիրակության անդամների հետ: 

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի առկա հիմախնդիրներն ու զարգացման տեսլականը՝ Հայկ Սարգսյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է տարբեր քաղաքների հետ համագործակցությունն ու ներդրումային ծրագրերի իրագործումը: Փոխքաղաքապետը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքային իշխանությունը բաց և պատրաստակամ է քննարկելու փոխգործակցային տարբեր առաջարկներ:
Ծիաոճոուի քաղաքապետի տեղակալ Լի Պաոշուայը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ իրենք հետաքրքրված են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններով:
Կողմերը պայմանավորվել են հետագայում առավել մանրամասնորեն քննարկել գործակցության հնարավոր ուղղությունները:

Լուսանկարներ