Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրերի նախագծերը կներկայացվեն ավագանու քննարկմանը

05.12.2019

Երևանի զարգացման հնգամյա և 2020թ. ծրագրերի, բյուջեի, տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերի, ինչպես նաև արտոնությունների մասին ավագանու որոշման նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա քննարկմանը:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստին նախ ներկայացրել է հանրային քննարկումների արդյունքները: Նշվել է, որ նոյեմբերի 27-ին կազմակերպվել են հանրային բաց լսումներ, որին մասնակցել են հասարակական կառույցների ներկայացուցիչներ, բնակիչներ: Քաղաքապետարանը նախագծերի մասին հարցեր ու մի շարք առաջարկներ է ստացել նաև գրավոր: Հանդիպման ընթացքում փոխքաղաքապետը, պատասխանելով խորհրդի անդամների հարցադրումներին, նշել է, որ կոմունալ ոլորտին առնչվող որոշ առաջարկներ կներառվեն հաջորդ կամ 2021թ. ծրագրերում:

 

Լուսանկարներ