Երևանի 2020թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները ներկայացվել են հանրային քննարկման

11.02.2021

Երևանի 2020 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Ծանոթանալ դրանց հնարավոր է նաև «Իրավական ակտերի նախագծերի հրապարակում» միասնական կայքում:

Դիտողություններ և առաջարկներ ներկայացնելու համար կարող եք նամակներ ուղարկել fin.gorc@yerevan.am և zargacum@yerevan.am էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան մինչև փետրվարի 24-ը:
Փետրվարի 25-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանում (Արգիշտի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 23-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 514-155 և (011) 514-370 հեռախոսահամարներով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին