Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը

22.12.2021

Քաղաքապետարանում այսօր հրավիրված ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծը:


Փակ գաղտնի քվեարկության արդյունքում 44 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց նախագծին և նոր քաղաքապետ ընտրեց Հրաչյա Սարգսյանին: Անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը երեքն էր:

 

 

Լուսանկարներ