Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ

06.05.2019

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ, որին ներկայացված են գրասենյակային գործունեության համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից օտարման ենթակա ծառայողական ավտոմեքենաներ:

Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Աճուրդին կարող են մասնակցել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Երևան համայնքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով ֆինանսական պարտավորություններ չունեն։ Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ WWW.YEREVAN.AM։
Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011-514173)։
Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10000 դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը։
Աճուրդը կայանալու է 2019թ. մայիսի 15-ին՝ ժ.17.00-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ. մայիսի 15-ը՝ ժամը 15.00-ը։

Լուսանկարներ