Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է

08.02.2016

Սիրելի՛ համաքաղաքացիներ,

«Հայպետհիդրոմետ» ծառայության տվյալներով` երեկոյան ժամերին և գիշերը մայրաքաղաքում սպասվում է ջերմաստիճանի նվազում: Սույնը հաշվի առնելով` Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ փորձելով առավելագույնս մեղմել փողոցների հնարավոր սառցակալման հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունները։ Կիրականացվեն ինչպես ձնամաքրման ու ձնահեռացման, այնպես էլ ճանապարհների երթևեկելի ու հետիոտնային հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակելու աշխատանքներ:
Այդուհանդերձ, երթևեկի հնարավոր դժվարություններից զերծ մնալու նպատակով հորդորում ենք մեր համաքաղաքացիներին լինել առավել զգոն և ուշադիր՝ պահպանելով ձմեռային երթևեկության բոլոր կանոնները։
Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով / +374 11/ 514 000, 1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով:
Հնարավոր անհարմարությունների համար կանխավ հայցում ենք ձեր ներողամտությունը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ