Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում

05.09.2022

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Քաղաքապետի տեղակալը աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի, «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Սուրեն Ամիրյանի հետ այցելել է EpiCURA բժշկական կենտրոն: Վերջինս հայտնի է գերժամանակակից, առավելագույն ավտոմատացված լաբորատոր ծառայությունների մատուցման համակարգերով:
Այցի նպատակը գործընկերների հետ փորձի փոխանակումն է՝ հետագայում Երևանի առողջապահական համակարգում լաբորատոր ծառայություններն արդիականացնելու և կենտրոնացման գործընթացում լավագույն փորձն ու հնարավորությունները ներդնելու նպատակով:

Լուսանկարներ