Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար

02.08.2022

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի դեմ մահափորձից հետո օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի պետ, ավագ վիրաբույժ Սերժ Խաչատուրյանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Լուսանկարներ