Միկրոավտոբուսային հ.49 երթուղին մասնակիորեն կսպասարկվի միկրոավտոբուսային հ.20 երթուղու միկրոավտոբուսներով

06.03.2020

Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի նախկին ներհամայնքային միկրոավտոբուսային հ.49 երթուղու ուղեգծով, փորձնական կարգով, թվով 3 ավտոբուսներով ուղևորափոխադրումներ իրականացնող «Բասլենդ» ՍՊԸ-ն, երթուղու շահագործման ցածր արդյունավետության պատճառով, հրաժարվել է երթուղու սպասարկումից և ս/թ մարտի 9-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող, Ներքին Շենգավիթ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով, միկրոավտոբուսային հ.20 երթուղին (Ավան-Ներքին Շենգավիթ) ժամանակավորապես կշահագործվի միկրոավտոբուսային հ.49 երթուղու համար՝ Ներքին Շենգավիթում նախատեսված սկզբնակետից:
Միկրոավտոբուսային հ.49 երթուղու մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներհամայնքային երթուղիներից:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տրանսպորտի վարչություն

Լուսանկարներ