Երևանի պատանի բռնցքամարտիկների թիմը մասնակցել է Դոնի Ռոստովում կայացած մրցաշարին

23.11.2021

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Լոգվինենկոյի հրավերով ս.թ. նոյեմբերի 11-14-ը Երևանի 13-16 տարեկան պատանի բռնցքամարտիկների թիմը մեկնել էր Դոնի Ռոստով՝ քույր և գործընկեր քաղաքների միջև անցկացվող «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցելու համար: Երևանցի մարզիկները մրցաշարից վերադարձել են մեդալների հարուստ ավարով: Ավագ պատանիների (15-16 տ.) խմբում գրանցվել է երեք 1-ին տեղ, երեք 2-րդ և երեք 3-րդ, իսկ կրտսեր տարիքի պատանիների (13-14 տ.) խմբում՝ չորս 1-ին տեղ, մեկ 2-րդ և երկու 3-րդ:

Սույն թվականի հունիսի 6-ին ստորագրված Երևանի քաղաքապետարանի և Դոնի Ռոստով քաղաքի վարչակազմի միջև համագործակցության 2021-2025 թթ. ծրագրի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն նաև սպորտի ոլորտում:

Լուսանկարներ