Երևանի պատմության թանգարանը հյուրընկալել էր հատուկ կրթահամալիրի աշակերտներին

11.03.2019

Երևանի հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի շուրջ 30 սան այցելել է Երևան քաղաքի պատմության թանգարան: 

Շրջելով ցուցասրահներում՝ երեխաները ծանոթացել են մայրաքաղաքի հիմնադրման ու զարգացման պատմությանը, դիտել 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» եռաչափ անիմացիան։
Կրթադաստիարակչական ծրագրի նպատակը դպրոցականներին մայրաքաղաքի պատմությանն ու ավանդույթներին ծանոթացնելն է:
«Ամեն տարի սոցիալապես անապահով ընտանիքների և հակասոցիալական վարք դրսևորած շուրջ 500 երեխաների համար ավանդաբար կազմակերպում ենք այցեր՝ քաղաքապետարանի ենթակայության տարբեր թանգարաններ, նաև կենդանաբանական այգի: Նախաձեռնությունն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության հետ», - նշել է քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին