ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի տրոլեյբուսների աշխատանքի ու ծրագրերի մասին

04.11.2019

Ուղիղ 70 տարի է, ինչ տրոլեյբուսը Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի մի մասն է: Այսօր քաղաքը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս գալիս միջին հաշվով 40 միավոր շարժակազմ։ 

«GPS համակարգով ամբողջությամբ հետևում ենք աշխատանքին, վերահսկում ենք, որ ուշացումներ չլինեն»,- նշում է երթակարգավար Սամվել Արամյանը:
GPS համակարգը բավական արդիական է հնչում, բայց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը ոչ մի կերպ արդիական չես անվանի: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008թ.-ին:
«Մենք այսօր մեր հաշվեկշռում ունենք 78 տրոլեյբուս: Դրանցից 34-ը «ԼԻԱԶ»-ներ են, որոնք 2008 թվականի են, ունենք 12 հատ «Շկոդա», որոնք 31-32 տարվա են, և ունենք 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուսներ, որոնք 41 տարվա են»,- նշում է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը:
Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի ընկերությունում կան շատ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու: Ամեն օր վաղ առավոտից աշխատակիցներն անում են հնարավոր ամեն ինչ, որ տրոլեյբուսներն անխափան աշխատեն:
«Հիմնականում հին շարժիչներ և հին պահեստամասեր են, որոնցից ցանկացած դետալ, ցանկացած մասնիկ մենք օգտագործում ենք, որպեսզի կարողանանք մեր հին տրոլայբուսները պահել շարժման մեջ»,- ասում է Հարություն Երեմյանը:
Չնայած հնամաշ վիճակին՝ տրոլեյբուսն այսօր քաղաքացիներից շատերի համար երթևեկելու նախընտրելի միջոց է: Օրական էլեկտրատրանսպորտից 12000-14500 ուղևոր է օգտվում: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային այս միջոցը զարգացման հեռանկար ունի: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև 101 նոր տրոլեյբուս:

x

Alternative content

Get Adobe Flash player