Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են մշակութային սերտ համագործակցությունը

20.01.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն այցելել են Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն: Ստեփանակերտի մշակույթի նախարարության ներկայացուցչի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետի ուղեկցությամբ Արամ Սուքիասյանը շրջել է թատրոնի շենքում, ապա հետևել փորձերին: Երևանի քաղաքապետարանի անունից թատրոնին փոխանցվել է համակարգիչ:

Երևանի քաղաքապետի տեղակալի հաջորդ հանդիպումները կայացել են Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում և Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: Մշակութային այս հաստատություններին ևս տրամադրվել են համակարգիչներ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի փոխանցմամբ` վերոնշյալ հանդիպումների ժամանակ քննարկվել են hնարավոր համագործակցության ծրագրեր, ինչպես նաև՝ առաջիկա ծրագրերին առնչվող խնդիրներ:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին