Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ)
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, կայցելեն վերոնշյալ ընտանիքներ: Հատուցում ստանալու անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով (կցվում է): Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ. 
Աջափնյակ վարչական շրջան` +(374 11) 518-028 
Ավան վարչական շրջան` +(374 11) 518-135 
Արաբկիր վարչական շրջան` +(374 11) 518-193 
Դավթաշեն վարչական շրջան` +(374 11) 518-283 
Էրեբունի վարչական շրջան` +(374 11) 518-341 
Կենտրոն վարչական շրջան` +(374 11) 518-455
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան` +(374 11) 518-590
Նոր Նորք վարչական շրջան` +(374 11) 518-628 
Նորք-Մարաշ վարչական շրջան` +(374 11) 518-707 
Նուբարաշեն վարչական շրջան` +(374 11) 518-741 
Շենգավիթ վարչական շրջան` +(374 11) 518- 815
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան` +(374 11) 518-891:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. (հասցեն՝ Զաքյան փողոց, 7-2 շենք), հեռ.՝ +(37410) 600- 713:
 
                                    