ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի միջազգային պատանեկան հուշամրցաշար

18.11.2022

Երևանում անցկացվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի և ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը։ Մարզական միջոցառումը կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Մրցապայքարին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը, սպորտի գործիչներ, հյուրեր:

Տասը քաշային կարգում մրցաշարին մասնակցեց Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի շուրջ 220 պատանի ըմբիշ: Ավանդական մրցաշարը պատանիների համար տարվա ընթացքում սպասված ու կարևոր ստուգատես է:

Մրցապայքարում հայ մարզիկներն աչքի ընկան իրենց հմուտ վարպետությամբ և նվաճեցին 8 ոսկե, 6 արծաթե և 10 բրոնզե մեդալ:

Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, դիպլոմներով: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x