Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) -Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում

01.06.2022

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում: Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց:

Լուսանկարներ