Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում

05.09.2022

Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա - Սարալանջի – Հերացի - Աբովյան - Շարիմանյան փողոցների հանգույցում:
Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի - Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի փողոց:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման աշխատանքներ:

Լուսանկարներ