Եվրոպական ժառանգության օրերը՝ համայնքային թանգարաններում

30.09.2019

Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարանները Եվրոպական ժառանգության օրերին ներկայացել են մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով: 

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է հողարվեստի նոր ցուցադրություն: Հեղինակներն աշխատանքները ստեղծելիս օգտագործել են հենց տարածքի հողը: Ցուցահանդեսը նվիրված էր հողարվեստի ականավոր գործիչ Մարկոս Գրիգորյանի հիշատակին:
Թանգարանում անցկացվել են նաև «Արի պեղենք միասին» և «Եկեք գրենք ուրարատերեն» կրթական ծրագրերը: Միջոցառումներ են կազմակերպվել նաև թանագարանի երկու մյուս մասնաճյուղերում՝ Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերում:
Այս տարի բոլոր միջոցառումներն անցկացվել են «Արվեստ և ժամանց» խորագրով:
Երևան քաղաքի պատմության թանգարանում էլ Եվրոպական ժառանգության օրերը նշանավորվել են «Արվեստ և ժամանց» խորագրով ցուցադրությամբ: Ներկայացված աշխատանքները ուշ միջնադարի եվրոպական կերպարվեստի հայտնի, նաև անհայտ հեղինակների գործեր են: Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը:

Տեսանյութ

Եվրոպական ժառանգության օրերը՝ համայնքային թանգարաններում
Տեսնել ավելին