Գազիֆիկացվել է Նուբարաշեն վարչական շրջանի Բ թաղամասը

02.11.2019

«Գազպրոմ Արմենիա» ընկերության, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և բնակիչների համագործակցության շնորհիվ գազիֆիկացվել է Նուբարաշենի Բ թաղամասը: Մասնավոր տնատիրությամբ կառուցապատված այդ տարածքում գազամատակարարման խնդիրն առկա էր ավելի քան երեք տասնամյակ: Անցկացվել է շուրջ 3 կմ երկարությամբ նոր գազատար: Ներտնային ցանցի մոնտաժումից հետո օրեր անց 80 ընտանիք հնարավորություն կունենա օգտվելու կապույտ վառելիքի առավելություններից ՝ այդ կերպ նաև ապահովելով բնակարանների ջեռուցման հիմնական աղբյուրը:
Շնորհավորելով թաղամասի բնակիչներին՝ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը նշել է, որ բնակիչ-բաժանորդների թիվը ըստ ցանկության առաջիկայում կարող է ավելանալ:

Լուսանկարներ

Տեսնել ավելին