Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են տոնական միջոցառումներ

09.05.2018

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-ամյակի և խաղաղության օրվա առթիվ մայրաքաղաքի վարչական շրջաններում առավոտից մեկնարկել են տոնական միջոցառումներ: Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները, պատերազմի վետերաններն ու արցախյան հերոսամարտի վետերան-ազատամարտիկները, Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան-հուշակոթողների տարածքներում հարգանքի տուրք են մատուցել զինակից ընկերների հիշատակին:

Տեղերում օրվա խորհրդով կազմակերպվել են համերգային ծրագրեր, որոնց ընթացքում մայիսյան եռատոնին նվիրված կատարումներով ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցների սաներ, վարչական շրջաններում գործող երգի ու պարի համույթներ ու խմբեր: Վետերան ազատամարտիկների համար կազմակերպվել են տոնական հյուրասիրություններ: Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ տոնական միջոցառումները մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն մինչև երեկո:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ