Հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ՝ Նուբարաշենի աղբավայրում

13.05.2022

Նուբարաշենի աղբավայրում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների շրջանակում մեկնարկել են աղբի մակերեսի հողով ծածկման աշխատանքները: Արդեն իսկ աղբավայր է տեղափոխվել շուրջ 180 բեռնատար հող: Գործընթացը կշարունակվի մինչև նախատեսված մակերեսի ամբողջական ծածկումը:

Լուսանկարներ