Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում լայնածավալ սանմաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

27.05.2017

Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում Երևանի վարչական շրջաններում իրականացվել են լայնածավալ սանմաքրման աշխատանքներ: Պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների և ճանապարհների հարակից գոտիները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ տեխնիկայի աջակցությամբ լվացվել և մաքրվել են նաև մայրաքաղաքի արձանները, ինչպես նաև դժվարամատչելի հատվածները:
Գործընթացը վերահսկել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ