Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքը

20.03.2018

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություններին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ