Հանրապետական շաբաթօրյակի համատեքստում մայրաքաղաքում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը

27.05.2017

Հիմք ընդունելով հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 27-ին մայրաքաղաքում հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Այդ ուղղությամբ աշխատանքները մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են վաղ առավոտից: Միահամուռ ուժերով մայրաքաղաքը մաքրելու կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, ենթակա կառույցները, պետական կառույցներ, «Սանիթեք» ընկերության, նաև մասնավոր ընկերությունների, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ: Հիմնական աշխատանքները տարվել են արդեն նախապես ճշտված վայրերում: Ըստ անհրաժեշտության՝ մասնակիցներն ապահովվել են համապատասխան գործիքներով ու պարագաներով: Սանմաքրման ընթացքում հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հասարակական նշանակության կառույցների հարակից տարածքները մաքրվում և բերվում են պատշաճ տեսքի:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին