Հարգանքի տուրք՝ հաղթանակի համար զոհված հերոսների հիշատակին

09.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, վետերանների ու նրանց հարազատների հետ այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր:

 

Ծաղիկներ խոնարհելով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված զինվորական քայլերթից հետո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը զրուցել է վետերանների հետ, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ և քաջառողջություն մաղթել նրանց:

Լուսանկարներ

Տեսնել ավելին