Հավաքած իրերը խնդրում ենք փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր

02.10.2020

Սիրելի երևանցիներ,
հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու հատուկ կարգավորումների վերաբերյալ (https://bit.ly/3jnfgoh), Երևանի քաղաքապետարանը հորդորում է.
բոլոր այն անձանց և կազմակերպություններին, որոնք կենցաղային և բժշկական իրեր են հավաքում Արցախ ուղարկելու համար, համակարգել գործողությունները համայնքային իշխանությունների հետ:
Ձեր օգնությունը շատ կարևոր է, ուստի, պետք է առավելագույնս արդյունավետ կերպով կազմակերպել գործընթացը։
Խնդրում ենք հավաքած իրերը փոխանցել վարչական շրջանների աշխատակազմեր (թաղապետարաններ), որտեղ ծանրոցները կգրանցվեն, կտեսակավորվեն՝ ըստ օգնության տեսակի և կարիքների և կուղարկվեն Արցախ։
Թաղապետարանների հասցեները և հեռախոսահամարները՝ ստորև.
Աջափնյակ՝ Արա Սարգսյան փողոց 5
+(374 11) 518 050
Ավան՝ Խուդյակովի փողոց 222
+(374 11) 518 108
Արաբկիր՝ Ն. Զարյան փողոց 27
(374 11) 518 201
Դավթաշեն՝ 3-րդ թաղամաս 23/1
+(374 11) 518 282
Էրեբունի՝ Սասունցի Դավթի փողոց 87
+(374 11) 518 331
Կենտրոն՝ Տերյան փողոց 44
+(374 11) 518 401
Մալաթիա-Սեբաստիա՝ Սեբաստիայի փողոց 32
+(374 11) 518 585
Նոր Նորք՝ Գայի պողոտա 19
+(374 11) 518 688
Նորք-Մարաշ՝ Ա.Արմենակյան փողոց 272
+(374 11) 518 718
Նուբարաշեն՝ Նուբարաշենի 9-րդ փողոց 4
+(374 11) 518 730
Շենգավիթ՝ Գ. Նժդեհի փողոց 26
+(374 11) 518 808
Քանաքեռ-Զեյթուն՝ Դ. Անհաղթի փողոց 11
+(374 11) 518 844

Լուսանկարներ