ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայկ Մարությանն առցանց հանդիպում է ունեցել ԵՄ պատվիրակության հետ

18.02.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առցանց հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են Եվրոպական Միության կառույցների հետ համագործակցությամբ Երևան համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքը և ուրվագծել են հետագա զարգացման հեռանկարները:

Հայկ Մարությանը ներկայացրել է ԵՄ կառույցների աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, վտանգավոր թափոնների կառավարման, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելի կառուցման, քաղաքային լուսավորության, մանկապարտեզների շինարարության և մի շարք այլ ծրագրերի ընթացքը:

Եվրահանձնաժողովի՝ Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին նշել է, որ ԵՄ-ը հետաքրքրված է համայնքային ծառայությունների թվայնացմանը և քաղաքային «կանաչ» տնտեսության զարգացմանը միտված մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x