Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

02.11.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

 

Հայկ Մարությանը գոհունակությամբ արձանագրել է, որ հայ-ֆիննական հարաբերությունները բարձր մակարդակի են մի շարք ոլորտներում: Երևան համայնքը երեք ծրագրով աջակցություն է ստանում էներգաարդյունավետության ոլորտում ԵՄ Արևելյան գործընկերության հիմնադրամից (E5P): Ծրագրին աջակցում է նաև Ֆինլանդիայի կառավարությունը:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները՝ Երևանի և Ֆինլանդիայի քաղաքների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Լուսանկարներ