Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանին

04.03.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակտչիևային:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Բուլղարիայի ազգային տոնի՝ օսմանյան լծից ազատագրության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և փոխադարձ պատրաստակամություն են հայտնել նպաստել Բուլղարիայի և Հայաստանի քաղաքների, մասնավորապես՝ մայրաքաղաքներ Սոֆիայի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:

Լուսանկարներ